Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

«Փողը կա, զենք վաճառող չկա» ասողների համար

«Փողը կա, զենք վաճառող չկա» ասողների համար
04.08.2023 | 13:54

"Сделка между Россией и Северной Кореей была заключена при посредничестве словацкого торговца оружием Ашота Мкртычева, в результате чего администрация США наложила на него санкции".

Ամբողջ աշխարհում զենքի բիզնեսի մեջ շատ են hայերը։ Եթե պետությունը նրանց հետ ճիշտ աշխատի, մենք զենքի պակաս չենք ունենա։ Մեկը կարո՞ղ է ասել՝ Պատրոն Դավոն ինչի՞ է նստած։

Ամենամեծ հանցագործություններից մեկը, որը կատարվեց պատերազմի ընթացքում և շարունակվում է մինչ օրս, թայֆայական շահը պետական շահից վեր դասելն է։ Երբ Հադրութում քաոս էր, ու բարձրաստիճան պաշտոնյաներին հարցնում էի՝ ինչու՞ գեներալ Օգանովսկուն չեք նշանակում Հադրութի պաշտպանական շրջանի հրամանատար, իսկական, իր ուսադիրներին համապատասխան գեներալ միայն նա է մնացել, ինձ պատասխանում էին, թե՝ գիտե՞ս Օգանովսկին ինչքան հանքեր է սեփականաշնորհել։

Կարևորը՝«թալանչիները» հանկարծ չհերոսանան, իսկ որ Հադրութը ընկավ, դա հեչ։ Այս նույն թեմայից է նաև Սմբատյանի կալանավորմումը։ Որ երկրին վնաս է տրվում, դա հեչ, կարևորը՝ «թալանչի» են բռնել։

Սրանցից միակ սովորելու բանը՝ թե ինչպիսին չպետք է լինեն հաջորդ իշխանությունները։ Հերթական դասը՝ ոչ պետական մտածողությամբ մարդկանց կիլոմետրերով պետք է հեռու պահել պետությունից։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1898

Մեկնաբանություններ